Առնվազն 17 մարդ, այդ թվում՝ 13 կին և մեկ երեխա, զոհվել են Հնդկաստանի Կալկաթայի հյուսիսային հատվածում, Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, հայտնել է NDTV-ն։

Հրմշտոցը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, Գիրիշ-պարկ ոստիկանական բաժանմունքի տարածքում գտնվող Սարդա-պարկի (Չոր-Բագան) տոնական տաղավարի ելքի դարպասների մոտ։ Ոստիկանության տվյալներով՝ պատճառը եղել է անձրևի ժամանակ տարածքում հավաքված այցելուների մեծ կուտակումը։ Բոլոր տուժածները տարհանվել և տեղափոխվել են Կալկաթայի բժշկական քոլեջ և հիվանդանոց։

Դուրգա-պուջան հինդուիստական գլխավոր տոներից մեկն է՝ նվիրված Դուրգա աստվածուհուն և խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ․ տոնակատարությունների ընթացքում Հնդկաստանում տեղադրվում են տոնական տաղավարներ, որտեղ այցելում են բազմաթիվ հավատացյալներ։