Պետական եկամուտների ղեկավար Դավիթ Անանյանը պարզաբանել է «Գազպրոմ Հայաստան» ընկերության հանդեպ իրավապահ մարմինների հետաքրքրվածության պատճառները:

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանը հայտնեց, որ հերթական ստուգումների ժամանակ տվյալներ են հայտնաբերվել, որոնք կրկնակի ստուգման պատճառ են դարձել: Քննիչի որոշմամբ՝ քրեական գործ է հարուցվել: Դավիթ Անանյանը հրաժարվեց հայտնել, թե ինչ չափի գումարի հնարավոր խախտումների մասին է խոսքը՝ հղում կատարելով տեղեկության եւ նախնական տվյալների գաղտնիության բնույթին: Ուստի առայժմ չի կարելի խոսել սակագների վրա խախտումների ազդեցության մասին:

«Բայց քրեական գործը դեռեւս «դատավճիռ» չէ: Գործի շրջանակում պետք է գործողություններ կատարվեն, որոնք հնարավոր չէ իրականացնել սովորական ստուգման շրջանակում: Սա մի քանի անհայտով հավասարում է. անհրաժեշտ է պարզել՝ ընդհանրապես եղե՞լ են արդյոք կորուստներ, այդ կորուստներն ի՞նչ բնույթի են»,- հայտարարեց Անանյանը՝ ընդունելով, որ կորուստներն, այնուամենայնիվ, կարող էին ազդել գնագոյացման վրա:

Ավելի վաղ ՊԵԿ-ն արդեն հայտարարել էր ընկերությունում խոշոր խախտումների հայտնաբերման մասին