Սա «Իմ քայլը» խմբակցության քաղաքական որոշումն է, այլ կերպ չի կարելի դա անվանել։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր ընտրված Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ սկզբունք պետք է գործի, որ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահն ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել։ 

«Որեւէ կերպ չի սահմանվում, որ առավել շատ ձայներ ստացած ընդդիմադիր քաղաքական ուժը պետք է ստանա այդ պաշտոնը։ Սա «Իմ քայլի» քաղաքական որոշումն է։ Սա «Իմ քայլի» դիրքորոշումն է լրացուցիչ լծակ տալու որեւէ քաղաքական ուժի»,– ասաց նա։

Նշենք, որ ԱԺ–ում առավել շատ ձայներ ստացած 2–րդ քաղաքական ուժը «Բարգավաճ Հայաստանն» է։