«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել իր հայտնի բաճկոնի մասին լրագրողի հարցին։

Նշենք, որ երեկվանից համացանցում բուռն քննարկվում է նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարը, որտեղ նրա հագին անվանական բաճկոն է։ Բաճկոնի աջ մասում գրված է պաշտոնը, իսկ ձախում՝ անուն-ազգանունը։

Նույնանման բաճկոն են  կրում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հայկական Raf Kanian բրենդի՝ քաշիմիրի, բնական մորթու և թավշյա համադրությամբ բաճկոնն արժե 300 հազար դրամ։