ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:

Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ:»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակային 3 հարց էր ուղղել «իր վաղ պատանեկությունը գողացած լտպ-ին»։