News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակային հարցեր է ուղղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին․

«Որպես Սոֆյա Հովսեփյանի մտքերի տրամաբանական շարունակություն…

Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն /ի նկատի ունի ՀՀ առաջին նախագահին/  3 հարցի պատասխանը պետք է տա՝

1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:

2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել /ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների/ այսպես ասված լույսի անջատման դիմաց:

3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:

Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»:

Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քննադատել է ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանին՝ Արցախի հարցի կարգավորման շուրջ նրա տեսակետների համար, որ հայտնել էր ադրբեջանական Turan-ի հետ հարցազրույցում։  Սրան հաջորդեցին քննադատություններ պատգամավորի հասցեին։ Փաշինյանի խորհրդականն այս գրառմամբ փաստացի աջակցություն հայտնեց թիմակցին՝ շարունակելով վեճը ՀԱԿ-ի հետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ