Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցին, որով նախատեսվում է  91 ծառայողական մեքենա է տրամադրվելու Կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին։

Այս առնչությամբ Աղաջանյանը նշել է. «Նախօրեին մամուլում տեղեկություն է տարածվել, որ Կառավարության՝ հուլիսի 11-ի նիստի օրակարգում, ընդգրկված է չզեկուցվող մի նախագիծ, համաձայն որի՝  91 ծառայողական մեքենա է տրամադրվելու Կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուրարդ Աղաջանյանը հայտնում է, որ Կառավարությունն ընդամենը կատարում է մեկ այլ որոշման պահանջ, որը սահմանում է պետական մարմինների ավտոմեքենաների առավելագույն թիվը։

Հաշվի առնելով, որ տեսչական մարմինները մինչ այս պահը ձևավորման փուլում են, փաստացի իրենց կողմից օգտագործվող ավտոմեքենաների թիվը (որը ևս կրճատվել է անսարք մեքենաների դուրս գրման արդյունքում) կառավարության որոշմամբ դեռևս հաստատված չէ։

Այս որոշմամբ կատարվում է կառավարության համապատասխան որոշման պահանջը և դրանով երաշխավորվում՝ տեսչական մարմիններում ավտոմեքենաների ավելացման բացառումը։

Միաժամանակ հարկ է տեղեկացնել, որ Պետական վերահսկողական ծառայությունը մոտ օրերս կստանա համապատասխան հանձնարարական, ըստ որի կգնահատվի պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների իրական և նպատակային պահանջարկը։ Նաև կստուգվի վարչապետի հանձնարարականի կատարման արդյունքները, ըստ որի պետական մարմիններում իրեն կցված ծառայողական ավտոմեքենա պետք է ունենա միայն տվյալ մարմնի ղեկավարը»:

Տեսչական մարմիններին 91 ծառայողական մեքենա է տրվելու․ նախագիծ կառավարության օրակարգից