News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության վաղվա՝ հուլիսի 11-ի նիստի օրակարգում մի չզեկուցվող նախագիծ է ընդգրված, ըստ որի՝  91 ծառայողական մեքենա է տրվելու Կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին։

Ծառայողական մեքենաների այս թիվը բաշխվել է հետեւյալ տեսչական մարմինների միջև․

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 31 ծառայողական ավտոմեքենա,

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 10 ծառայողական ավտոմեքենա,

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 30 ծառայողական ավտոմեքենա,

Կրթության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 3 ծառայողական ավտոմեքենա,

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 3 ծառայողական ավտոմեքենա,

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 14 ծառայողական ավտոմեքենա:

Տպել
Ամենաշատ