Ռուսաստանի  նոր վարչապետ Միխաիլ Միշուստինը Հայաստան էր այցելել 2019թ. հոկտեմբերին:

Նա WCIT 2019-ի ` ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսներից մեկն էր: Իր ելույթում Միշուստինը անդրադարձել էր տնտեսության թվային փոխակերպմանը և դրա ազդեցությանը հարկային վարչարարության վրա։

Միշուստինը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը, Արթուր Ջանիբեկյանի և տասնյակ հյուրերի ուղեկցությամբ այցելել էր նաև «Այբ» դպրոց։

Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։