Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած պտտահողմի հետեւանքների համար 2 ամիս անց դեռ փոխհատուցում  չեն տրամադրել կառավարությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղանիստի համայնքապետ Սենիկ Մարտիրոսյանը` հիշեցնելով, որ գյուղում պտտահողմի հասցրած վնասները կազմում են 38-40 մլն դրամի:

«Արդեն 2 ամիս է`դիմել ենք Կառավարություն, բայց դոչ մի պատասխան չկա դեռ: Հնարավոր է, որ չփոխհատուցեն էլ, քանի որ տները ապահովագրված չեն եղել»,-ասաց նա:

Նշենք, որ գյուղացիներն իրենց միջոցներով են վերանորոգել տների տանիքները` պարտքով կամ վարկով, այժմ էլ չգիտեն, թե ոնց են դրանք տալու, քանի որ այս տարի բերքն էլ է շատ վատ եղել. «Ցորենի ու գարու մշակությամբ են զբաղվում գյուղացիները, բայց այս տարի կարկուտ եկավ ու բերքը շատ վատն է»:

Գյուղապետը նշեց, որ պտտահողմի հետեւանքով կոտրված կամ շրջված գերեզմանաքարերը համայնքապետարանը սեփական միջոցներով է վերականգնել, դեռ չլուծված է  մնում վնասված գյուղտեխնիկայի հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղանիստ գյուղում հունիսի 20-ի առավոտյան մոտ 15 րոպե տեւած պտտահողմի հետեւանով 70-80 տուն է վնասվել, մեծ թվով գերեզմանաքարեր, գյուղատնտեսական տեխնիկա, այգիներ եւ մշակաբույսերի ցանքատարածություններ:

Արմատախիլ եղած ծառեր, կոտրված գերեզմանաքարեր, հիմնովին պոկված տանիքներ. ի՞նչ վնասներ է հասցրել պտտահողմը Գեղանիստին