Հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում եւ ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել  Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նշենք, որ այսօր հրավիրված ԱԽ նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սյունիքի եւ Գեղարքունիքի դեպքերի առնչությամբ դիմելու է ՀԱՊԿ–ին։