News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը պաշտոնապես դիմելու է ՀԱՊԿ–ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, ԱԽ հրավիրված նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

«Արդեն երկրորդ օրն է՝ Սյունքի մարզի Սեւ լճի շուրջ եւ մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է։ Պատճառն այն  է, որ Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը եւ Սեւ լիճը պարփակելու ուղղված գործողություններ են արել։

Հայաստանի Զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականցրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական  հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Ոշչ Հայաստանի, ոշչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենիկամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել։ 

Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ այս պահին շարունակում են գտնվել մեր սահմաններից ներս Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ «

Իրադրության խորը եւ համակողմանի գնահատումը ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ։ Նկատու ունեմ՝ հնարավոր է հայ–ադրբեջանական սահմանը հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով։

Սրա մասին են վկայում հետեւյալ փաստերը։ Առաջին՝ տվյալ տեղանքում գտնվելը Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները փորձում են հիմնավորել ակնհայտորեն կեղծ քարտեզներով, դրանցով փորձելով հիմնավորել, թե դա ադրբեջանական տարածք է։ Խորհրդային միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որեւէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք ենէ ադրբեջանցիները։ Երկրորդ. սադրանքի մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի  16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ  զորավարժություններ անցկացնելու մասին։

Երրորդ. դեռեւս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ, ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի  եւ Նախիջեւանի միջեւ, ինչպես ինքն է հորջորջում՝ Զանգեզուրի միջանցքի տեսքով։

Մեր գնահատականը միանշանակ է. ստեղծված իրավիճակը լիարժեքորեն  համապատասխանում է ՀԱՊԿ 2–րդ հոդվածի 2–րդ պարբերությանը, համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետությունները անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»,– ասաց նա։ 

Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին, ԱԽ քարտուղարին հանձնարարել է, որ միջոցներ ձեռնարկեն և դիմեն Հավաքական անվտանգության պայմանագրի 2–րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: 

Փաշինյանը հանձնարարել է նաեւ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:

«Սույն կարգով, հիշեցնեմ, սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված համատեղ գործողությունների վերաբերյալ որոշումներ ընդունելու մեխանիզմը»,– ասել է վարչապետի պաշտոնակատար ու հավելել.

«Հարկ եմ համարում ընդգծել, որ չնայած այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգության եւ փոխհրաձգության դեպքեր չունենք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերը նշված ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կայունությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Եվ այս միջոցները մենք ձեռնարկում ենք որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չի բացառվում, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանից դուրս գա. քաղաքագետ
Մեր անվտանգության երաշխիքը մեր մեջ է ու սա քաղաքագիտական օրենք է...
Արդյո՞ք ԱՄՆ-ը պետք է անհանգստանա Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններով. Just Security
Զենքի արտահանումը Հայաստան կարող է ներառել անօդաչու սարքերի դեմ պայքարելու...
Հիմա Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին
Ես ԱԺ-ի կողմից եմ այստեղ: Խորհրդարանական երկրում, երբ ծրագիր է ընդունվում, ապա Կառավարությունը պարտավոր է իրականացնել այդ ծրագիրը...
Երևանը չի հասկանում՝ ինչպես են ՀԱՊԿ գործընկերները ներկայացնում Հվ. Կովկասում իրենց պատասխանատվության տարածքը. Միրզոյան 
Նախարարի խոսքով՝ հայկական կողմը գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի գա նվազագույն ընդունելի ձեւակերպման, որով կարող է դիմել կազմակերպությանը....
Սյունիքի հարցում Հայաստանը պետք է գործարքի գնա Ռուսաստանի և Իրանի հետ․ Արսեն Գասպարյան
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը, որը մղվում է Ուկրաինայում, կարող է պրոյեկտվել Կովկասում, և եթե մենք այս խաղը ճիշտ չխաղանք, կարող են լուրջ հետևանքներ լինել...
Թե՛ անվտանգության և թե՛ տնտեսական զարգացման առումով ամենաարդյունավետ ուղղությունը ԵՄ ինտեգրումն է. «Ազատ դեմոկրատներ»
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը…
Ամենաշատ