Շիրակցի գերիների հարազատները, որոնք առավոտից նստացույց են անում Կառավարության շենքի դիմաց եւ հանդիպում պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս պահին էլ գտնվում են այնտեղ։

«Մեզ այդպես էլ Կառավարությունից ոչ մեկը չընդունեց։ Այսօր գիշերելու ենք այստեղ, շարունակելու ենք մեր նստացույցը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերիներից մեկի հարազատը։

Ավելի վաղ NEWS.amհաղորդել էր,   որ վարչապետի աշխատակազմից լսել են Կառավարության շենքի մոտ նստացույց անող գերիների հարազատների պահանջը, սակայն այդպես էլ նրանց պահանջը չէր բավարարվել։