Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տիգարան Արզաքանցյանի մայրը՝ տիկին Վարսիկը, բոլորովին վերջերս հյուրընկալվել էր հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում, որտեղ մանրամասն պատմում էր, թե իր որդու շնորհիվ ինչ բարեգործություններ է իրականացրել Արզաքանցյան ընտանիքը հայ ժողովրդի համար։ Տիկին Վարսիկն այդ ամենը պատմում էր առանձնակի ոգեւորությամբ՝ եկեղեցու սրբերի կողքին դասելով որդուն էլ, իրեն էլ, Արզաքանցյան գերդաստանին էլ։

Ինչպես հայտնի է, Արզաքանցյանը Արտաշատի գինիների եւ Աշտարակի գինիների գործարանների սեփականատերն է։ Նրա արտադրանքը հայտնի է «Գրեյթ Վելի» եւ «Աշտարակյան գինիներ» բրենդներով։ Ըստ մեր տեղեկությունների՝ Արզաքանցյանները մոտ 450 միլիոն դրամի պարտք ունեն իրենց աշխատակիցներին եւ համառորեն չեն ուզում վճարել պարտքերը։ Ի դեպ՝ 2010 թվականի վերջին Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ էր անցկացրել Տիգրան Արզաքանցյանի ընկերությաններում եւ ԱԺ՝ ՀՀԿ-ական պատգամավորին տուգանել էր 3 միլիոն դրամի չափով։ Տուգանքը, ըստ մեր տեղեկությունների, դեւռեւս ամբողջությամբ չի մարվել։ «Թող մեր ու պետության պարտքերը տան՝ նոր բարեգործությունից խոսեն»,- ասաց մեր զրուցակիցը, ով հաստատեց մեր ունեցած այն տեղեկությունը, թե՝ Տիգրան Արզաքանցյանը գինու գործարաններ է հիմնադրել Մարսելում, Լիոնում, Փարիզում եւ Սոչիում։ Ի դեպ՝ չի բացառվում, որ առաջիկայում համատեղ բիզնեսով հանդես գան Տիգրան Արզաքանցյանն ու ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը։ Պատահական չէ, որ 2010 թ. դեկտեմբերի 29-ին տիկին Վարսիկի ջանքերով կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ի Գուրգեն Արսենյանը»,-գրում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ