Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն»  թերթը գրում է. «ՌԴ-ում խոշոր բիզնեսմեն համարվող Արա Աբրահամյանը, որը Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել, այս օրերին ակտիվորեն լուրեր է տարածքում այն մասին, թե իբր ՌԴ-ից իրեն «դաբրո» են տվել Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար: Մասնավորապես՝ Արա Աբրահամյանին սպասարկող տեղեկատվական հարթակներից մեկը երեկ նմանատիպ ձեւակերպումներով լուր է թողարկել. «Ըստ մեր մոսկովյան աղբյուրների՝ Պուտինի շրջապատը դեմ չէ, որ Սերժ Սարգսյանին հեռացնեն արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:

Ըստ նույն աղբյուրի՝ Սերժ Սարգսյանն իր գլխավոր առաքելությունը կատարել է՝ Հայաստանը միացրել է ԵՏՄ կազմին, որից հետո Ռուսաստանի գլխավոր նպատակն է, որ Հայաստանի այս կարգավիճակը դառնա հաստատուն եւ որ ժողովուրդը չհիասթափվի այս ընտրությունից: Եվ եթե դրա համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը հեռացվի իշխանությունից, ապա Մոսկվան դրան դեմ չէ:

Ըստ նույն աղբյուրի՝ Ռուսաստանը կմտահոգվի այն դեպքում՝, եթե նկատի, որ այդ պրոցեսների մեջ ներգրավված կլինի Արեւմուտքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ