Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աշնանը, ամենայն հավանականությամբ հոկտեմբերին, տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության համագումարը: Այն այս անգամ տարբերվելու է նախորդներից, քանի որ նախընտրական է եւ հաջորդելու է Սերժ Սարգսյանի՝ նախօրեին արած հայտարարությանը:

Սարգսյանը, հիշեցնենք, հանրության տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախօրեին հայտարարել, թե ամիսներ հետո ձեւավորվելու է ազգային համաձայնության կառավարություն:
Որոշ տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը հենց համագումարի ժամանակ էլ հայտարարելու է, թե ինչ փոփոխություններ է նախատեսում:
ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ համագումարի են պատրաստվում, սակայն չցանկացավ ասել, թե փոփոխությունները համագումարից հետո՞ են անելու, թե այդ ժամանակ խորհրդարանական ընտրություններին հաջորդող փոփոխությունների մասին ընդամենը հայտարարություն է արվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ