Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթ գրում է. «Երեկ Հայաստանի նախագահական կայքը պաշտոնապես ազդարարեց, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հաղորդագրությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ դրանում ոչինչ նշված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու եւ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցելու մասին:

«Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ»,- նշված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

Մինչ այս հայտնի էր, որ օգոստոսի 8-ին Մոսկվայում պետք է տեղի ունենա Սարգսյան-Պուտին-Ալիեւ հերթական եռակողմ հանդիպումը, որի ընթացքում պաշտոնական Մոսկվան փորձելու էր հայկական կողմին պարտադրել ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված կոնկրետ խոստումներ տալ:

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանում վերջին երկու շաբաթներին ծավալված իրադարձությունների արդյունքում ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները մի առ ժամանակ հետաձգվել են: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, Մոսկվա մեկնելը փաստում է, որ ռուսական կողմը մտադիր չէ երկար սպասել: Իսկ թե ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների շնորհիվ Սերժ Սարգսյանը որքան ժամանակ շահեց, պարզ կդառնա նրա մոսկովյան այցելությունից հետո»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ