Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին Հանրային հեռուստաընկերությունում խառնաշփոթ է։ Հանրային հեռուստաընկերության լրատվական ու վերլուծական հաղորդումների նոր տնօրենի նշանակումից հետո կադրային փոփոխություններ են ընթանում։ Երեկ հայտնի է դարձել, որ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից։ 

Նա հայտնել էր. «Նոր մարդիկ են եկել, որոնք ուզում են իրենց թիմով աշխատել, նոր ոճով աշխատել, իրենց ձեռագրով աշխատել։ Անկեղծ ասած՝ ողջունում եմ իրենց ձեռագիրն ու աշխատանքը»։

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասավ, որ Նվեր Մնացականյանից հետո Հանրային հեռուստաընկերությունը կլքի հաղորդավար-մեկնաբան Զարուհի Ռշտունին, ով Գեւորգ Ալթունյանի բարեկամն է։ Հիշեցնենք, որ Գեւորգ Ալթունյանը զբաղեցնում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ու վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը։ Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Հարություն Հարությունյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ