Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի է դարձել, որ նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալուց հետո եւս 7000 քաղաքացի ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել։ 

Կասկածի տակ չդնելով Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ու ներկայացված թվերի ճշգրտությունը, «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այդ մարդիկ բնավ էլ վարչապետի նկատմամբ սիրուց ու համակրանքից չեն գնացել այդ քայլին։

Վերջին օրերին սկսած գրեթե բոլոր գազալցակայանների, բենզալցակայանների, թաղապետարանի աշխատակիցներին պարտադրում են անդամագրվել ՀՀԿ-ին։ Մարդիկ նույնիսկ նեղություն չեն քաշում գնալ ՀՀԿ գրասենյակ, համապատասխան դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր եւ լրացվում հենց տեղում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ