Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեր թղթակիցը պատահաբար վաղ առավոտյան տեսել է, թե ինչպես են Ուջան գյուղի «քյաբաբնոցի» մոտ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տնավարի տեսքով բարձրաձայն վիճաբանում։ Տարօրինակ է, որ հարաբերություններ պարզելու համար ավելի հարմար տեղ չեն գտել Շիրակի մարզում եւ եկել-հասել են Արագածոտնի մարզի Ուջան գյուղ։

Մենք փորձեցինք հեռախոսով ճշտել, թե ինչ չէին կարողանում կիսել դաշնակցական մարզպետն ու ճակատին մի քանի կուսակցության գիր ունեցող քաղաքապետը։ Մարզպետը մեծ դժվարությամբ պատասխանեց մեր զանգին՝ ասելով, թե խորհրդակցության է, հետո կպատասխանի եւ ամբողջ օրվա ընթացքում այլեւս չպատասխանեց։

Սամվել Բալասանյանն էլ, լսելով, որ «Հրապարակից» են իրեն զանգել, անհասկանալի մուննաթ եկավ՝ «լավ, էլի», ու անջատեց հեռախոսը։ Րոպեներ անց մեզ զանգեց Բալասանյանի խոսնակը եւ մեր հարցին պատասխանեց՝ ասելով, որ երեկ մարզպետն ու քաղաքապետը եղել են Երեւանում, կառավարությունում մասնակցել են խորհրդակցության, իսկ Ուջանում կայանման մասին էլ ասաց. «Ճանապարհին մեքենաները հանդիպել են՝ միասին գնացել, ու որեւէ վիճաբանություն չի եղել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ