Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջնորդությամբ դաշինքը կարող է չկայանալ։ Օրերս նախկին երկու պաշտոնյաները հանդիպել են Գագիկ Ծառուկյանին ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկով։ Ծառուկյանին հանդիպել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Քաղաքականություն վերադառնալու մասին Ծառուկյանի հայտարարությունը, ըստ ամենայնի, կհնչի այս շաբաթ։

Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին ղեկավարը չի ցանկանում իր գլխավորած ցուցակում այնպիսի մարդկանց ընդգրկել, ովքեր կարող են խնդիրներ առաջացնել իշխանության հետ, ուստի չի բացառվում, որ Օսկանյանն ու Օհանյանը ստիպված լինեն հանդես գալ սեփական դաշինքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ