Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Անահիտ Բախշյանի հայտարարությունը որոշակիորեն անակնկալ էր»,- «Իրավունքի» հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Հիշեցնենք՝ Անահիտ Բախշյանն ասել էր, որ չի բացառվում՝ լքի «Ժառանգությունը» եւ հայտնվի «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցուցակում։

Անահիտ Բախշյանի այս հայտարարությունից հետո Արմեն Մարտիրոսյանը չի զրուցել նրա հետ՝ պարզելու, թե ինչու է իր կուսակիցը նման հայտարարություն արել։ «Դա նրա որոշումն է, որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց կուսակցության նախագահը։

Կուսակցության փոխնախագահը դժվարացել է ասել՝ ինչո՞ւ է «Ժառանգության» երկարամյա գործիչը կուսակցությունից դուրս գալու մտադրություն հայտնել։

Հարցին՝ եթե այսպես շարունակվի, «Ժառանգության» անդամները լքեն կուսակցությունը, ըստ տեղեկությունների, կուսակցությունը գուցե լուծարվի՞: «Բացառվում է»,-պատասխանեց «Ժառանգության» փոխնախագահը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ