Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձեւավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում: Մի կողմից խնդիր կա գնալու ցուցակի թարմացման, մյուս կողմից` փորձառու, բայց գոնե համեմատաբար չվարկաբեկված թիմ կառուցելու հարցը մնում է ակտուալ:

Մինչ մյուս քաղաքական ուժերը սպասողական դրության կամ դաշինքային բանակցությունների մեջ են` ՀՀԿ–ն գրեթե ավարտել է իր համամասնական եւ ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները:

«Փաստի» տեղեկություններով` իշխող ուժը վերջին փոփոխություններն է անում: Շուտով առաջարկների ամբողջական ցանկը կլինի Սերժ Սարգսյանի սեղանին:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակով առաջադրվողներին, ապա այս առումով հարցն ավելի հեշտ է: Յուրաքանչյուր ընտրատարածքում ՀՀԿ–ն միջինը 12–13 թեկնածու առաջադրելու հնարավորություն ունի՝ դաշտն ազատ է, մրցակցությունը՝ թեժ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ