Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը դեռեւս չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի հարցում: 

Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ թեեւ ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարի 20-ից հետո իր որոշման մասին հայտարարություն կանի, սակայն մինչ օրս տարբեր ուժերի հետ քննարկումները շարունակվում են. «Բարդ պրոցես է, դեռ ձգձգվում է»,- ասել է Խ. Սուքիասյանը՝ նշելով, որ երբ հստակեցում լինի՝ կտեղեկացնի:

«Այս պահին ՀԱԿ-ի հետ են շատ ակտիվ բանակցություններ ընթանում»,-հավելել է Սուքիասյանը: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները որեւէ արդյունք տվեցի՞ն, թե այդ ուղղությունն էլ դեռ բաց է, Խ. Սուքիասյանը պատասխանել է, որ բոլորի հետ էլ քննարկումներն արդյունք տալիս են, բայց հայտարարությունների համար դեռ շուտ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ