Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին:

Սեյրան Օհանյանը հասկացել է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձով իր շուրջ համախմբված դաշինքը թուլանում է: Եվ նա Արթուր Բաղդասարյանին առաջարկել է ավելի ընդլայնված դաշինքով հանդես գալ: Քանի որ Սեյրան Օհանյանը դեռ գրասենյակ կամ ներկայացուցիչ չունի, որին հնարավոր լինի իր գործունեության վերաբերյալ հարցեր ուղղել եւ պարզաբանում ստանալ, մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Բաղդասարյանի գրասենյակից:

ՕԵԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը պատասխանեց, որ տեղյակ չէ Արթուր Բաղդասարյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպման ու նման հարցերի շուրջ քննարկման մասին: «Բայց պարոն Բաղդասարյանը բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում»,- հավելեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ