Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ անցյալ շաբաթ իշխանությունները պատրաստ են եղել Արտաշատի համար կռիվ չտալ՝ հաշվի առնելով այդ քաղաքում ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ունեցած ազդեցությունն ու կշիռը։ Սակայն վերջին օրերին նրա քաղաքական ակտիվությունը կարծես թե փոխել է իշխանության տրամադրությունը, եւ Արարատի մարզում երկրի մասշտաբով ամենաշատ ձայներն ապահոված Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) հետ քննարկվում է Արտաշատում ՀՀԿ-ի համար հաղթող թեկնածու առաջադրելու հնարավորությունը։ 

Հարցը դեռեւս առկախված է եւ կախված բացառապես Սերժ Սարգսյանի վերջնական որոշումից ու կամքից։

Հարցին կարող է էապես միջամտել եւ կրքերը հանդարտեցնել միայն Գագիկ Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանին հավելյալ երաշխիքներ տալով, որ Հովիկ Աբրահամյանն առնվազն տեսանելի ապագայում քաղաքական դերակատարության եւ գործունեության հավակնություն չի ունենալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ