Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արտակ Սարգսյանը կպահպանի իր պատգամավորական մանդատը՝ չնայած սկանդալային հայտնի ձայնագրության հրապարակմանը:

Հիշեցնենք, որ նրան պատկանող «ՍԱՍ գրուպ»-ում կազմակերպված նախընտրական ժողովի ժամանակ Ա. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը շանտաժով ու սպառնալիքներով ստիպել էր ընկերության աշխատակիցներին ձայներ բերել ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Այդ ժողովի ձայնագրությունը հրապարակվել էր hayastan24 կայքում, եւ հիմա գլխավոր դատախազի որոշմամբ ՀՔԾ-ում կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ «Ժողովուրդ» աղբյուրների՝ քանի որ կատարվածը հանցագործության տարրեր էր պարունակում, լավագույն դեպքում որոշում կկայացվի Արամ Սարգսյանի նկատմամբ սիմվոլիկ պատիժ հարուցել: Իսկ Արտակ Սարգսյանն անձամբ անպատիժ կմնա: Սա էլ, թերեւս, ունի իր պատճառները. Արտակ Սարգսյանը համարվում է Սերժ Սարգսյանի իշխանության ֆինանսական հիմնական աղբյուրներից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ