Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը խիստ ձեռնտու է եղել Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստվող իշխանությանը։ Բանն այն է, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումի առկայությունը մանդատների բաժանումը, նոր խորհրդարանի ձեւավորումն ու լիազորությունների ստանձնումը հետաձգում է երկու շաբաթով։ Այդ ընթացքում իշխանությունը Երեւան քաղաքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ու առավելագույն ձայներ ապահոված թեկնածուներին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հանձնարարել է աշխատել քաղաքապետի իրենց թեկնածու Տ. Մարգարյանի գլխավորած ավագանու ցուցակի համար: 

Եթե ՍԴ-ն հենց ապրիլի 25-ին հրապարակի ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի վերաբերյալ իր որոշումը, ապա նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 11-ին՝ հինգշաբթի օրը, բայց եթե այն ոչ թե սահմանված 14-օրյա ժամկետում, այլ մի քանի օր ուշ տեղի ունենա, ապա ԱԺ VI գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններից 4 օր հետո: Ամենայն հավանականությամբ, հենց երկրորդ տարբերակը կգործի, որ մանդատների բաշխումը հետեւի քաղաքապետի ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ