Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության խորհրդարանական աշխատասենյակներում այս օրերին տեղավորվում են ԱԺ վեցերորդ գումարման ընդդիմադիր «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները:

«Իրավունքը» նկատեց, որ նրանցից մեկի աշխատասենյակն արդեն իսկ ունի համապատասխան ցուցանակ: Պարզվում է՝ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր տեղը զիջել է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին, իսկ ինքը տեղավորվել նախորդ գումարման ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ընդարձակ աշխատասենյակում:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ նույն դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում տեղափոխվել հարազատ դաշինքի պատգամավորների մոտ, այլ իր նախկին աշխատասենյակում է մնացել՝ հավանաբար փորձելով պահպանել նախորդ գումարման ժամանակ իր ունեցած անկախ պատգամավոր լինելու տպավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ