Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը չի բացառում, որ Ռուսաստանում հայ վարորդների նկատմամբ իրականացվող ճնշումներն ուղղված են Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման դեմ: «Մոսկվայի այս կեցվածքը ինձ հիշեցնում են 2012-2013 թթ. Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշումները:

Այն ժամանակ էլ Ռուսաստանը փորձում էր ամեն կերպ կանխել Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը եւ դրա համար կիրառում էր ճնշ­ման տարբեր գործիքներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ հավելելով, որ մյուս կողմից էլ Հայաստանի ռուսիֆիկացման եւ soft power-ի միջոցով Հայաստանում Ռուսաստանի վերաբերյալ դրական իմիջ ապահովելու խնդիրը վաղուց է դրել եւ Հայաստանին իր ուղեծրում պահելու Կրեմլի քաղաքականությու­նը վերջին տարիներին ավելի է ուժեղացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ