Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի 35-ամյա դատավոր Անի Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, պատկառելի ունեցվածք է կուտակել: Եվ սա ոչ թե նրա դատավոր լինելու արժանիքն է, այլ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ դուստրը լինելու փաստը:

Նրա հայրը ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ 7 հատ բնակարան ունի, հասարակական նշանակության երեք հատ շինություն և «Volkswagen» «Touareg 4.2» մակնիշի ավտոմեքենա: Դատավորը երկու ընկերությունում ունի 27.9 մլն դրամի բաժնետոմս և 50 հազար դրամի բաժնեմաս:

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրելով 35-ամյա դատավորի հայտարարագրերը՝ պարզեց, որ դրամական միջոցները տարիների ընթացքում փոփոխության չեն ենթարկվել: Այսպես՝ նա ունի 62 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո: Եվ սա այն դեպքում, երբ որպես եկամուտ հայտարարագրած ամսական աշխատավարձը անցած տարվա ընթացքում կազմել է 538 հազար դրամ:

Պարզվում է, որ դատավորի եկամուտը չի սկսվում և ավարտվում աշխատավարձով, նա վարձակալության դիմաց ևս գումար է ստացել, որը կազմել է 27.9 մլն դրամ: Իսկ ահա նրա ամուսինը` Սերգեյ Ազարյանը, ներկայացրել է ընդամենը 2013 թվականի հայտարարագիրը, որտեղ նշված է, որ ունի 100 մլն դրամ և ստանում է 202 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ