Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի՝ լարված են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի հարաբերությունները:

Սա այն բանից հետո, երբ Սահակյանը, ստանձնելով պաշտոնը եւ ունենալով Սերժ Սարգսյանի «քարտ բլանշը», համակարգը սկսել է մաքրել այն անձանցից, որոնց գործունեության մեջ ֆինանսական չարաշահումներ է հայտնաբերել: Մինչդեռ այդ անձինք հովանավորվել ու անարգել գործել են հենց Արտեմ Ասատրյանի թողտվությամբ: 

Հ. Սահակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը. «Իմ եւ Արտեմ Ասատրյանի միջեւ աշխատանքային, գործընկերային հարաբերություններ են: Կադրերից ազատվելու առումով, եթե մարդը ի վիճակի չէ իրականացնելու անհրաժեշտ սկզբունքները, որ մենք դնում ենք՝ անկեղծություն, հոգատարություն աշխատանքի ու սպառողների նկատմամբ, անկախ նրանից՝ ով է, ինչ է, զգալու է, որ մեր թիմի մեջ տեղ չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ