Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կառավարության կողմից խորհրդարան բերվող գրեթե բոլոր օրենքների նախագծերը մի ընդհանուր ուղղվածություն ունեն՝ հնարավորինս փոքրացնել նախագահի լիազորությունների շրջանակը, այն հասցնելով զրոյի:

Այդ միտումն այն աստիճան ակնառու է, որ նույնիսկ ամենաիշխանահաճո հանրապետականների նյարդերն են տեղի տալիս՝ ստիպելով ընդվզել դրա դեմ: Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ կընդունվի Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի նախագիծը:

Այդ նախագիծն անսահմանափակ իրավունքներ է վերապահում վարչապետին, եւ ընդհակառակը՝ զրո իրավասություն նախագահին: Այս օրենքը նույնիսկ վիրավորական տարրեր է պարունակում նախագահի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ