Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գագիկ Սահակյանը, ով hունիսի 27– ին վերանշանակվեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, հուլիսի 7– ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Սահակյանը հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ եւ  «HYUNDAI ELANTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 816 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է: 

Նշենք, որ Սահակյանը առաջին անգամ այս պաշտոնում էր նշանակվել 2017 թ. հուլիսի 1–ին: Այն ժամանակ նա հայտարարագրել էր կրկին երեք անշարժ գույք, իսկ դրամական միջոցները կազմել էին 4 միլիոն 800 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ