Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի համայնքում, մասնավորապես՝ Մարալիկ քաղաքում, ինչպես ասում են՝ կրքերը չեն հանդարտվում, եւ այս օրերին եւս հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:

Ինչպես տեղեկացրեին Մարալիկ քաղաքի բնակիչները, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի սանիկ հանրապետական Արտակ Գեւորգյանը համայնքապետարանի աշխատակիցներին ներքին կարգով հրահանգել է չբացել համայնքապետարանն ու չաշխատել: Իսկ նոյեմբերի 29-ին Արտակ Գեւորգյանը վերցրել է համայնքապետարանի շենքի բանալիները:

Մեզ հետ զրույցում ցույցերի ակտիվ մասնակից «Իմ քայլը» դաշինքի տարածքային պատասխանատու Դավիթ Մելիքյանը նշեց, որ Արտակ գեւորգյանի քավորը՝ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն առաջարկել կամ հրահանգել է համայնքապետարանի շենքում ՀՀԿ-ի շտաբ բացել, բայց Գեւորգյանը մերժել է՝ հայտարարելով, որ ինքը սատարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նիկոյանն էլ իր հերթին սպառնացել է իր սանիկին՝ հիշեցնելով նախկինում կատարված հնարավոր  չարաշահումների ու յուրացումների մասին, որոնցից ինքը եւս տեղյակ է:

Հավանական է, որ ՀՀԿ-ի շտաբը Մարալիկում կբացի Սամվել Նիկոյանի եղբոր որդին, որը Արտակ Գեւորգյանի տեղակալն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ