Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

 

 

«Ապրիլ-մայիսյան իրադարձությունները, ապա նաև այս արտահերթ նախընտրական գործընթացը, ըստ էության, եկան արձանագրելու, որ Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական սերնդափոխություն, ինչն ամբողջության մեջ միանշանակ դրական գնահատականի է արժանի։ Ինչ էլ ասենք, ավագ սերունդն իր գործն արել է ու արել է փառքով՝ Արցախի ազատագրում, անկախ պետականության հռչակում և լավ թե վատ՝ պետականաշինության զիգզագաձև ընթացք։

Հիմա արդեն նոր սերնդի հերթն է ապացուցելու այդ ամենի արժանի շարունակողն ու առաջ մղողը լինելու իր իրավունքը։ Գալով ՀՀԿ-ի մասնակցությանն ու ապագա դերակատարությանը՝ անկեղծ, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքն ու ՀՀԿ-ն նախընտրական այս քարոզարշավում ստեղծեցին սիամական երկվորյակի տպավորություն»,-«Հրապարակ» օրաթերթին հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:



Սամվել Ֆարմանյանն ընդգծել է, որ որպես քաղաքական գործընթացներին հետևող դիտորդ, կարող է ասել, որ նախընտրական քարոզչությունն իսկապես կտուժեր առանց ՀՀԿ-ի մասնակցության։

«Ես ցանկանում եմ անկեղծորեն բարձր գնահատել իմ գործընկերների քաղաքական հասունությունը, պատրաստվածությունը, նաև քաղաքական արիությունն ու սկզբունքայնությունը՝ կուսակցության համար ստեղծված ոչ միանշանակ, շատ բարդ քաղաքական իրավիճակում՝ իրենց վրա կրելու այդ մեծ պատասխանատվությունը։ Այն, ինչ արեցին իմ գործընկերները, սկզբունքայնության ու պատվախնդրության դաս էր բոլորի համար: ...

Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում, միանշանակ, արժեքավոր կլինի հատկապես Նիկոլ Փաշինյանի համար՝ որպես ապագա իշխանություն։ Այսօր նման քաղաքական մթնոլորտում, քաղաքական համակարգի դեֆորմացիայի պայմաններում ունենալով միանշանակորեն անփորձ և ճարահատյալ քաղաքական թիմ, զրկվել նաև ՀՀԿ ֆրակցիայի ներկայությունից խորհրդարանում, դա, վստահաբար, դրական ազդեցություն չի ունենա նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության համար»,-ասել է Ֆարմանյանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Partner news