Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 22
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ գործադիրի միջեւ լուրջ հակասություններ կան Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված։ Պատգամավորներից ոմանք դեմ են որոշ  փոփոխություններին, որոնք արժանացել են մասնագետների քննադատություններին։

Մասնավորապես, նախատեսվում է 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից պատրաստված օղու), գարեջրի եւ IQOS տեխնոլոգիայի ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը, հարկել նաեւ գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի), 1 շշի գինը 30 դրամով կբարձրանա, գրավատների պետտուրքը կբարձրանա 60 անգամ՝ տարեկան 100 հազարից դառնալով 6 մլն դրամ, իսկ փոխանակման կետերի 50 հազարը՝ 3 միլիոն։

Պատգամավորներն ասում են, որ եթե նույնիսկ կողմ քվեարկեն, ապա կարճ ժամանակում նոր փոփոխությունների անհրաժեշտություն է լինելու։ Հարկային օրենսգիրքը, ըստ ամենայնի, կքննարկվի հաջորդ քառօրյայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ