Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն առաջարկում է ընդունել օրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին:

Մինչեւ այսօր ներկայացուցչի նշանակումը, ազատումը եւ նրա գործունեության համակարգումը կատարվում էր 2017թ. ընդունված կառավարության որոշմամբ: Ըստ գործող կարգի՝ ներկայացուցչին նշանակում է վարչապետը, սակայն թեկնածու առաջարկելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին: Օրենքի նախագծով վարչապետը նշանակումը կատարում է միանձնյա:

Հիշեցնենք, որ ներկայումս ՄԻԵԴ-ում կառավարության լիազոր ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն է, ով մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո լինելու է նոր նշանակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել