Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թավշյա հեղափոխությունից հետո ՊՆ-ում նախարար դարձած Դավիթ Տոնոյանը սկսել է մեծ բարեփոխումների շարք, սակայն նրա այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չեն գալիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հարցը հիմնականում վերաբերում է բանակին մատակարարվող ապրանքների գնումների գործընթացին: Տոնոյանը փորձել է վերջ տալ այն սխեմային, որով գնումների գործընթացում հաղթող են դառնում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս բանակին անհրաժեշտ ապրանք մատակարարելու ու պայմանագիր կնքելու գործընթացը մի փոքր ուշացել է, եւ մի շարք խոշոր մատակարարների ՊՆ-ից որոշ պաշտոնյաներ ասել են` գումար տան բանակի համար անհրաժեշտ ապրանքը գնելու համար, հետո նոր գնումների մրցույթը կհայտարարեն, ու նրանք կհաղթեն մրցույթում: Եվ, ահա, այս գործընթացի մասին իմացել է նախարար Տոնոյանը եւ կանգնեցրել է գործընթացը, ու այս գործընթացի հետեւանքով, մեզ հասած լուրերի համաձայն, ՊՆ-ում մեկ պաշտոնատար անձ է հեռացվել պաշտոնից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել