Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում գաղտնի նախապատրաստվում են պարգեւավճարներ բաժանել: Այն նախատեսված է նախարարի, նախարարի տեղակալների, վարչության պետերի, խորհրդականների եւ օգնականների համար, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի, եւ որոնց աշխատավարձը սկսվում է 500 հազար դրամից:

Իսկ այն իրականացվում է գաղտնի, որպեսզի նախ հանրային հերթական բողոքի ալիքը չբարձրանա, եւ հետո՝ ստորին օղակներում չիմանան ու վատ չզգան, որովհետեւ մի քանի ամիս առաջ նման դեպք տեղի է ունեցել, եւ ստորին օղակը բողոքի ձայն է բարձրացրել:

Դրա համար էլ այս անգամ որոշվել է՝ պարգեւավճարների մասին միջանցքներում՝ սուս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել