Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՔԾ-ն առաջիկայում կարճելու է Արա Բաբլոյանին եւ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը՝ իշխանությունը յուրացնելու՝ Քրօր․ 300-րդ հոդվածով։ Հիշեցնենք, որ նրանց 2 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը յուրացնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Ծանրը իշխանության յուրացման հոդվածն է, ինչի համար էլ 22 օր կալանքի տակ պահեցին Բաբայանին, բայց հետո ստիպված բաց թողեցին։ Խոսքը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալուն է վերաբերում, սակայն մեղադրանքն այնքան անհիմն է, որ հարուցումից հետո «մեղադրյալների» հետ ոչ միայն քննչական գործողություններ չեն կատարվել, հիմա էլ պատրաստվում են ծանր հոդվածով գործը կարճել, կմնա կեղծիքը, այն էլ՝ ՀՔԾ-ի մունդիրը վերջնականապես գետնով չտալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ