Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարումից ի վեր չի մասնակցել Էջմիածնի Մայր տաճարում Սուրբծննդյան պատարագին, քանի որ Էջմիածնի տաճարը տեւական ժամանակ է՝ վերանորոգման մեջ է, հիմա աշխատանքները կաթվածահար են, քանի որ կառավարությունը ձգձգում է որպես մշակութային օբյեկտ, տաճարում կատարվող աշխատանքները բարեգործական ճանաչելու եւ հարկերից ազատելու մասին որոշումը։

Պատճառները ճշտելու համար զանգահարեցինք կառավարության աշխատակազմի ղեկավարին, նա չպատասխանեց։ Իսկ մամուլի խոսնակ կառավարության ղեկավարը դեռ չունի։ Մայր Աթոռից մեր հարցին ի պատասխան ասացին․ «Մայր տաճարի նորոգությունը որպես բարեգործական ծրագիր որակելու հարցը քննարկվում է ՀՀ կառավարության լիազոր մարմնի հետ՝ հարցի կարգավորման համատեղ ուղիներ գտնելու համար»։

Ի դեպ, հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ 2019-ի մարտին Տիգրան Ավինյանի ղեկավարած հանձնաժողովը սիրահոժար «բարեգործական» էր ճանաչել Սորոսի հիմնադրամի բոլոր ծրագրերը՝ 3 միլիոն դոլարից ավելի, եւ հարկերից ազատել նրա հետ համագործակցող կազմակերպություններին, այդ թվում՝ նաեւ լրատվամիջոցների։ Անհասկանալի է, թե ինչու պետք է «Հրապարակը» հարկեր վճարի, իսկ «Բաց հասարակության հիմնադրամի» հետ աշխատող ԶԼՄ-ն՝ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ