Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Հունվար 17
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտի պայմաններում պետական կառավարման մարմիններում թեեւ ուշադիր հետեւում են սոցիալական ցանցերում աշխատակիցների լայքերին‚ կիսումներին‚ յուրաքանչյուր քայլին, կազմվում են համապատասխան «դոսիեներ»՝ հասցնելով դրանք ղեկավարությանը‚ սակայն ակնհայտ է‚ որ աշխատակիցներն այլեւս չեն ենթարկվում ղեկավարության ցուցումներին, ավելին, չեն էլ կաշկանդվում ու իրենց կարծիքն ազատ արտահայտում են։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից ու գլորվող ձնագնդի նման թափ է հավաքում։

Նախարարություններում իշխանական «լեզուները» ղեկավարությանն են հասցնում աշխատասենյակներում հնչող հակաիշխանական ցանկացած խոսակցություն‚ եւ իշխանության դեմ արտահայտվողները հրավիրվում են առանձնազրույցի։

ՈՒշագրավ է‚ որ նիկոլական ղեկավարությունը ստանում է համարժեք հակահարված. մարդիկ առանց երկմտելու նշում են‚ որ իրենք ազատ են իրենց կարծիքն արտահայտելու մեջ եւ չեն պատրաստվում ստեղծված իրավիճակում լռել ու թույլ տալ դավաճան իշխանությանը կատարելու հակապետական գործողություններ։

Ի դեպ‚ շատ գերատեսչություններ վաղը միանալու են հայտարարված համապետական գործադուլին։ Մարդիկ սկսել են հասկանալ‚ որ հայրենիքից թանկ ոչինչ չկա‚ նրանց վրա չեն ազդում անգամ աշխատանքից հեռացնելու սպառնալիքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ