Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։

«Կարգավորման գործընթացը բավականին ծավալուն է, քանի որ դրան մաս են կազմում ապաշրջափակման բանակցությունները, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը. Հայաստանն ու Ռուսաստանը կարիք ունեին քննարկել այն բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են տարածաշրջանին»,- նշեց նա։
Նա ընդգծեց, թե նման հանդիպումները կարեւոր են ապաշրջափակման համար, եւ քննարկման առաջնահերթ հարցեր են եղել՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ապաշրջափակումը ու խաղաղության հաստատումը։

Հավելենք, որ Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման աշխատանքներն արդեն մեկնարկում են։ Ինքնիշխանության ու ՀՀ-ում ՌԴ ազդեցության նվազեցման մասին ամենաբարձր գոռացող հեղափոխական իշխանությունը դարձել է ամենառուսահպատակը:

ՌԴ-ն է թելադրում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու մեր երկրի անվտանգային օրակարգը: Փոխարենը ՀՀ-ն հայտարարում է հայկական բանակի թվակազմի փոքրացման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ