Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երեւանի քաղաքապետարանի գործունեության մեջ եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 16 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլար) չարաշահումներ, խախտումներ է հայտնաբերել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՊՎԾ-ն պատրաստվում է այդ գործով դիմել դատախազություն, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի տեղի ունեցածին։

Այն, որ քաղաքապետարանում ինչպես Հայկ Մարությանի ժամանակ, այնպես էլ այսօր աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, անկազմակերպ վիճակ է, քաղաքացիները ամենախիստ դժգոհությունն ունեն քաղաքապետարանի աշխատակիցներից, քանզի իրենց նամակներին, սահմանված 10 օրվա փոխարեն, մի քանի ամիս հետո են պատասխանում, անհերքելի փաստեր են։ Անշուշտ, դեռ քննությունը պիտի պարզի, թե Հայկ Մարությանն ինչ կապ ունի զգալի թվով՝ շուրջ 16 մլրդ դրամի (40մլն դոլար) չարաշահումների հետ։

Հարկ է նշել, որ այսօրվա քաղաքապետարանն էլ գրեթե նույն վիճակում է գտնվում, եւ հետաքրքրական է, թե տարիներ հետո ինչ է բացահայտելու նույն ՊՎԾ-ն այսօրվա քաղաքապետարանի գործունեությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ