Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների հակառուսական եւ պրոարեւմտյան շեղումներին զուգահեռ, ՌԴ իշխանությունները համապատասխան քայլեր են փորձում իրականացնել՝ տարածաշրջանը, ի դեմս Հայաստանի, իրենց ձեռքից բաց չթողնելու նպատակով։ Ռուսաստանյան քաղաքագիտական եւ դրանց մերձ շրջանակներից տեղեկացանք, որ առաջիկայում հայաստանյան ներքաղաքական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենալու:

Ռուսաստանը ոչ միայն գիտակցում է, որ հակառուսական տրամադրություններն են աճում, եւ այժմ հայաստանյան հասարակության մեջ կայուն 18 տոկոս կա` ընդդեմ Ռուսաստանի, ինչն ահռելի թիվ է, այլեւ գիտակցում է, որ հակառուսականությունը բուն է դրել հատկապես էլիտայի շրջանում, ինչը վտանգավոր է: Դրա համար փորձելու են քարոզչական աշխատանք սկսել, նաեւ խաղի մեջ են փորձելու մտցնել նոր խաղացողներ, նոր դեմքեր։

Պատահական չէ, որ գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը հոգեխանգարմունքի մեջ է գցել սորոսական եւ արեւմտամետ որոշ շրջանակների, որոնք փորձում են հակաքարոզչություն անել Վարդանյանի դեմ եւ տարածում են այն թեզը, թե նրան Կրեմլն է գործուղել Արցախ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ