Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն այեւս չի կարողանում թաքցնել իր սեփական վախերը: Սրա մասին վկայում է նաեւ երեկվա՝ մեծաթիվ թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ խորհրդարան գալը: Փաշինյանն այս անգամ իսկապես գերազանցել էր ինքն իրեն. նախ՝ նրա՝ երեկվա խորհրդարան գալն աննախադեպ էր նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ վարչապետի մեծաթիվ թիկնապահներ հայտնվել էին ԱԺ դահլիճի ներսում:

Պատմության մեջ չի եղել դեպք, որ վարչապետի թիկնապահը մտնի ԱԺ նիստերի դահլիճ, իսկ Փաշինյանն այս հարցում էլ է որոշել «պատմություն» կերտել: Ֆրակցիաների շարքերից յուրաքանչյուրի վերեւում կամ ներքեւում նստած էին նրա թիկնապահները եւ հսկում էին պատգամավորներին:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ ԱԺ դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ, բացի ՊՊԾ աշխատակիցներից, կանգնած են նաեւ Փաշինյանի՝ քաղաքացիական հագուստով, բայց զինված թիկնապահները: Այս աստիճան ուժեղացված անվտանգությունը վկայում է մեկ բանի մասին՝ Փաշինյանը վախենում է, իսկ թե ինչից, միայն նա կիմանա: Փաստացի հեղափոխությունից հետո մետրոներով ու հեծանիվներով շրջող իշխանության ներկայացուցիչներն այլեւս առանց թիկնապահների քայլ չեն անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ