Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոտ 10 օր առաջ «Երկիր»-ն անդրադարձել էր հունիսի 14-ի երեկոյան Չարենցավանից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատան ծխնելույզի ոչ ճիշտ ապամոնտաժման աշխատանքներին, որի հետեւանքով էլ մահացավ Չարենցավանի 23-ամյա բնակիչ Հովհաննես Բաբայանը:

«Մեզ հայտնի դարձան եւս մի քանի մանրամասներ: Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ (Քր. օրի 109 հոդվածի հիմքով): Անզգուշությամբ մահ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Վահագն Բալաբեկյանին: Որպես խափանման միջոց ընտրվել է գրավը:

Մալխասյանը հայտնեց, որ, բացի զոհից, ապամոնտաժման աշխատանքների ժամանակ մեկն էլ վիրավորվել: Նա թեեւ չհայտնեց, թե ով է Բալաբեկյանը, բայց, մեր տեղեկություններով, հենց նա է հավաքել բանվորների (որոնց թվում, ի դեպ, նաեւ նրա բարեկամներն են) եւ կազմակերպել ապամոնտաժման աշխատանքները:

Չարենցավանում խոսում են, որ վիրավորը զրկվել է ոտքերից: Մեր տեղեկություններով` նա Բալաբեկյանի քրոջ ամուսինն է: Բացի այդ, մեզ հասած լուրերի համաձայն, վերջին 20 տարիների ընթացքում Վահագն Բալաբեկյանն է հանձն առել զբաղվել Չարենցավանում ապամոնտաժման ենթակա բոլոր շենք-շինություններով: Նա նաեւ հայտնի է որպես ալյումին, պղինձ Վահագ մականվամբ. Չարենցավանում ունի ալյումինի եւ պղնձի հավաքման կետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ