Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այս տարվա աոաջին 5 ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել ավելի քան 78 հազար մարդ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Այս տվյալը երեկ հրապարակել է ՀՀ ՏԿ նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել եւ չէր վերադարձել ավելի քան 69 հազար մարդ: Այսինքն, այս տարվա աոաջին հինգ ամիսներին Հայաստանից մեկնած եւ չվերադարձածների ցուցանիշը, անցած տարվա համեմատ, աճել է 13 տոկոսով: Միայն մայիսին Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել շուրջ 21 հազար մարդ: Մեկնած եւ չվերադարձածների ցուցանիշի մեջ ավտոմոբիլային տրանսպորտի տվյալը հինգ ամսվա կտրվածքով` 8 հազար մարդուց մի փոքր ավելի է, իսկ միայն մայիսի ցուցանիշը կազմել է 1628 մարդ»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ