Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ վերջերս հայտարարեց, թե վաճառում է «Արմավիա» ընկերությունը, նախանձելի վիճակում չէ: Մարտ ամսից վաճառքի հանված «Միկացեմենտ»-ը որեւէ կերպ չի վաճառվում, իսկ բիզնեսն էլ՝ որպես այդպիսին, չի ստացվում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն այս անգամ Բաղդասարովին ասել է, որ այլեւս աջակցություն չի ստանա իր կողմից, քանի որ բիզնեսի բոլոր ճյուղերը տապալել է, անգամ բենզինի ներկրման գործընթացը: Ըստ ամենայնի, հենց Սարգսյանի հրահանգով է մինչ օրս «Միկացեմենտ»-ը շրջանցել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի եւ այլ սպասարկման վճարումները: Ու թեեւ «Արմավիա»-ից շարունակում են ինտենսիվորեն հերքել լուրերը, այնուամենայնիվ, եթե նախկինում Մ. Բաղդասարովի «թիկունքը» Սերժ Սարգսյանն էր, ապա այժմ այդպես չէ. նա անգամ Բաղդասարովի բացատրությունները չի ցանկանում լսել:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ